Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 4-5.2012


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Համագործակցության նոր եզրեր

Համագործակցության նոր եզրեր

Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի արտակարգ և լիազոր դեսպան Շմուել Մեյրոմին:

 

Ողջունելով դեսպանին` նախարարը ներկայացրել է մինչ այժմ երկու պետությունների միջև գործող համագործակցության ծրագրերը: Մասնավորապես, նախարարը նշել է տարբեր տարիներին  առողջապահության ոլորտում ստորագրած համաձայնագրերի, ծրագրերի մասին:

 

Իսրայելի առողջապահության բնագավառի ձեռքբերումներն ու դրական փորձը Հայաստանում կիրառելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը համագործակցության առաջարկ է ներկայացրել իսրայելական կողմին:

 

Դեսպանը շնորհակալություն է հայտնել առողջապահության նախարարին հատկապես վերջին 5 տարիներին սերտ համագործակցության համար և հույս հատնել, որ առաջիկայում այն ավելի լայն շրջանակներ կընդգրկի, մասնավորապես` ուռուցքաբանության ասպարեզում:

 

Շմուել Մեյրոմն առաջարկել է նախարար Քուշկյանին հայկական կողմի համագործակցության առաջարկները մանրամասնել և նշել հստակ այն ուղղությունները և ոլորտները, որտեղ կուզենային համագործակցել: Դեսպանը հավելել է, որ այս ընթացքում կկազմակերպվեն փոխադարձ այցելություններ:

 

Առողջապահության նախարարը նշել է, որ հայկական կողմը հետաքրքրված էուռուցքաբանության, ոսկրածուծի փոխպատվաստման, մոր և մանկան առողջության պահպանման, ինչպես նաև առողջապահության համակարգի ֆինանսավորման մեխանիզմների բարելավման ուղղությամբ համագործակցություն ծավալելու առումով:

 

Կողմերը պատրաստակամություն են հայտնել փոխգործակցությունն ընդլայնելու և արդյունավետ աշխատելու համաշխարհային կազմակերպության տեղեկատվական միջոցներով:

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 4.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ